ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կգա ու կասի իր տղամարդու խոսքը

Կգա ու կասի իր տղամարդու խոսքը
25.06.2013 | 01:40

Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե երբ է նշանակվելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, մանավանդ որ քաղաքապետարանն արագ ռեժիմով փոխեց Նուբարաշենի վարչական շրջանի ԲՀԿ ղեկավարին: Մալաթիա-Սեբաստիայում այս պահին ԺՊ է Դավիթ Օհանյանի տեղակալ Սամվել Արթինյանը: Հիշենք, որ այդ պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը նախատեսել է նշանակել տալ յուր եղբորորդուն` ահավոր երիտ-Արտակ Ալեքսանյանին, որը դեռ քսանհինգ տարեկան չկա և ունի աշխատանքային մեկուկես տարվա «հսկա» փորձ:
Աշխատանքային սույն փորձն առիթ է տվել շատերին կարծելու, որ հնարավոր է` երիտասարդը չնշանակվի այդ «պատասխանատու» պաշտոնին։ «Բա էդ դեպքում Դավիթի՞ն ինչու էին տանում», հակադարձում են «գործից հասկացողները»: Ի դեպ, սույն լավատեղյակները նաև «բացատրեցին» որ թաղապետ նշանակելու մենաշնորհը բացառապես Տարոնինն է, «բայց, դե, նա պետք է այդ «թեկնածությունը» համաձայնեցնի նախագահի հետ»:
Քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ասացին` քանի որ Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Լեհաստան, այս պահին իրենք չեն կարող ասել` երբ է նշանակվելու վարչական շրջանի ղեկավարը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ